Այս տարի կարտոֆիլի գինը կբարձրանա` հասնելով 200-ից 300 դրամի. Հրաչ Բերբերյան
Արարատյան դաշտավայրն այսօր մնացել է առանց ջրի, քանի որ ջրամբարներում ջուր չկա: Մեղավորը, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ՋՕ-երն են, քանի որ այդ ջրերն ուղղում են ՀԷԿ-երի ու ձկնաբուծարանների բիզնեսին` գյուղացիներին թողնելով առանց ջրի:
«Չգիտեմ, ով է իրավունք տվել կառուցելու այդ ՀԷԿ-երը, ինչով են զբաղվում համապատասխան մարմինները: Եթե Կառավարությունը ուզում է գյուղատնտեսություն ունենա, ապա պետք է փակի այդ ՀԷԿ-երը»,- նշեց Հ.Բերբերյանը:
Նա միաժամանակ նշեց, որ ՋՕ-երի ֆինանսավորումը պետք է դադարեցնել և այդ կառույցը դարձնել ինքնաֆինանսավորվող:
«Քանի դեռ գյուղացիների հողերի ոռոգումը ջրօգտագործող միավորումից է կախված, և այլընտրանք չունի, որպեսզի այլ ջրամատակարարի հետ աշխատի, ապա գյուղացին անջուր է մնալու»,- ասաց Հ. Բերբերյանը` հավելելով, որ պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի խոշոր ֆերմերները, կոոպերացիանները կարողանան ինքնուրույն պայմանագրեր կնքեն ջրառի հետ և իրենց հարցերն ինքնուրույն լուծեն:
Նրա խոսքերով` սակավաջրության պատճառով այս տարի Շիրակի մարզում ցորենի և կարտոֆիլի բերքը քիչ է եղել: Իսկ Գեղարքունիքի մարզում, ըստ նրա, շնորհիվ ֆերմերների, կարտոֆիլի լավ բերք են ստացել: Սակայն Հ. Բերբերյանը կարծում է, որ կարտոֆիլի գինը կբարձրանա` հասնելով 200-ից 300 դրամի: Նա նաև նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհում կարտոֆիլի բերքը նվազել է:
Ինչ վերաբերում է ցորենի բերքին, Հ. Բերբերյանը նշեց, որ թեև ամեն տարի խոսում են ցորենի «ռեկորդային բերքի» մասին, սակայն նախորդ տարվա համեմատ` այս տարի 12 հազար տոննայով ավելի ցորեն է ներկրել հանրապետություն:
Անդրադառնալով հակակարկտային համակարգի գործունեությանը` նա նշեց, որ դրանք արդյունավետ չեն աշխատում:
«Հանրապետության նախագահն էլ հավանություն տվեց, որ պետք է ցանցային համակարգ կառուցվի, բայց մինչև այսօր սայլը տեղից չի շարժվում: Որոշ չար լեզուններ ասում են, որ ցանցային համակարգը թանկ հաճույք է, բայց դա էժան գներով էլ հնարավոր է այն կառուցել»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները