Վտանգված են նաև Սիրիայի փախստական եզդիները. Բորիս Մուրազի
Իրաքում եզդիական ջոկատները բավականին մեծ գործողություններ են իրականացրել: Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ ավիացիայի օգնությամբ միայն եզդիական տարածաշրջանում սպանվել է 150-ից ավելի ահաբեկիչ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Սինջար եզդիների միավորման նախագահ Բորիս Մուրազին:
«Իհարկե տարածաշրջանն ամբողջությամբ ազատագրված չէ, բայց այդ գործողությունները ևս հաջողվածներից կարելի է համարել» ,-նշեց Մուրազին:
Նա տեղեկացրեց, որ այս պահին վտանգ կա նաև Սիրիայում փախստական եզդիների հետ կապված. «Քրդաբնակ Քոբան մարզի գրավումից հետո, եթե իսլամիստներն առաջ շարժվեն, ապա կհասնեն եզդիական ճամբար, որտեղ 120 հազարից ավելի եզդիներ են: Այս առումով Սիրիայի գործողությունները ևս վերաբերվում են մեզ և կանդրադառնան մեր համայնքին»:
Անդրադառնալով Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին ՀՀ կառավարության տրամադրած 100 հազար ԱՄՆ դոլար օգնության փոխանցմանը ՝ Մուրազին հայտնեց, որ դեռ տեղեկություն չունեն, հասե՞լ է, թե՞ ոչ :
«Մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ ԱԳՆ, սպասում ենք պատասխանին: Բայց դեռ Իրաքից էլ ինֆորմացիա չունենք, որ Հայաստանի կողմից օգնությունը տեղ է հասել»,-ասաց նա:
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին եզդիական սրբավայրի կառուցման 3-ամյակի միջոցառման հետ կապված Հայաստան կժամանեն մի շարք եզդի պաշտոնյաներ, ինչպես նաև Իրաքի եզդի պատգամավոր Վիան Դախիլը, ովքեր էլ անձամբ ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդեն իրաքյան իրավիճակի մասին:
«Այսօր գիշեր նրանք արդեն Հայաստանում կլինեն: Սակայն, հոգևոր խորհրդի այց չի նախատեսվում»,-ավելացրեց Սինջար եզդիների միավորման նախագահը:
Նախորդող հրապարակումներ՝
Հայաստանի օգնությունը` Իրաքի եզդիներինԱ.Թամոյան.
Իրաքում 20 հազար եզդիներ զինվել են և պատրաստ են կռվելու
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը՝ անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում
Ա. Սաղաթելյան. Հայաստանն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին
«Հետագան ցույց կտա՝ ինչքանով են իրական իրաքյան եզդիներին օգնելու ՀՀ ԱԳՆ հրահանգները»
Իրաքում եզդիների զանգվածային ոչնչացումը Արևմուտքի երկակի ստանդարտների դրսևորում է. թուրքագետ (տեսանյութ)
ԱԳՆ. Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ
Այն, ինչ իրաքյան եզդիների հետ է կատարվում, եղել է 1915 թվականին հայերի հետ. Թամոյան
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները