ՀՀ ԱԳՆ. ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրում հնարավոր են փոփոխություններ
Երեկ արդեն գրել էինք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրն իր բոլոր հավելվածներով ռուսերեն լեզվով հասանելի է հանրությանը, այն տեղադրվել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքում:
Այսօր արդեն պայմանագրի նախագիծը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մինչ վերոհիշյալ պայմանագրի ստորագրումը կողմերի համաձայնությամբ հնարավոր են փոփոխություններ։
Հիշեցնենք, որ ըստ նախնական պայմանավորվածության` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը նախատեսվում է ստորագրել այս տարվա հոկտեմբերի 10-ին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք հանդիպման ընթացքում: