Կոմպոզիտոր Ա. Ոսկանյանը` Կոմիտասին արդիականացնելու մասին. «Անեծք է մեր գլխին»
«Կոմիտասը վերակենդանացրեց ամբողջ միջնադարը: Այն, որ այսօր նեղ մասնագիտական շրջանում ունենք միջնադարագիտությունը երաժշտական առումով, Կոմիտասի հանճարի շնորհիվ է: Այլ ազգեր չեն կարող մեզ հետ մրցել այդ տեսակետից, քանի որ մենք ունեցանք Կոմիտաս, գիտենք ինչ է միջնադարը՝ երաժշտության առումով»,- Կոմիտասի անվան պանթեոնում Վարդապետի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ասաց կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը:
Ըստ նրա, Կոմիտասը հիանալի ներկայացրեց նույն միջնադարն իր պրոֆեսիոնալ, կոմպոզիտորական, խմբավարական, երգչական գործունեությամբ. «Կոմիտասին դժվար է գերագնահատել»:
«Ցավով եմ նշում, որ այսօր միտում կա Կոմիտասին վերաձևել, արդիականացնել: Անթույլատրելի է: Ես ուղղակի մտածում եմ, որ դա անեծք է մեր գլխին: Պետք չէ ձեռք տալ Կոմիտասին»,- ասաց կոմպոզիտորը:
Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանն էլ նույն խնդրի վերաբերյալ ասաց. «Չեմ կարծում, որ վերափոխումը կոմպոզիցիոն հիմքերի հետ առնչվելու, կամ այնտեղ որևէ բան փոխելու, զարգացնելու ուղղությամբ է գալիս: Կարծում եմ՝ նվազեցնելու ուղղությամբ է գալիս: Յուրաքանչյուր ձեռք մեկնողի սերն է արտահայտում առ Կոմիտաս և նրա ցանկությունը մասնակցելու այն աշխատանքին, որի սկիզբը դրել է Կոմիտասը: Երբեմն գեղեցիկը վարկիչ է նրանով, որ փորձում ես նման գեղեցիկ բան անել: Երբեմն դա լինում է ոչ պատշաճ, ոչ վայելուչ ձևերով, բայց սիրո արտահայություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան