ՀԲ-ն պատրաստ են շարունակել համագործակցությունը Հայաստանի էներգետիկ համակարգի հետ
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է Համաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ հարցերով պատասխանատու ղեկավար Ռանջիթ Լամեչին:
ՀԲ-ի օժանդակությունը Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման գործում բավականին նշանակալի է եղել:
Էներգետիայի և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ հանդիպման մասնակիցները նշել են, որ համագործակցության 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց, որը հետագայում ևս ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների երկրորդ փուլը:
ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի էներգետիկ համակարգի հետագա զարգացման և բարեփոխման