Առևտրականները ստրուկ չեն, որ իրենց ասեն գնան, թե չգնան ցույցի. ՀԿ-ը նախագահը ոսկու շուկայում կատարվածի մասին
Ոսկու շուկայում կատարվածը վանդալիզմ էր տնօրենի կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը կոտրել էր առևտրականների վաճառասեղանները, որոնց սեփականատերերը մասնակցում էին կառավարության շենքի դիմաց ընթացող հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքի ակցիային:
«Դեպքի մասին մենք տեղյակ ենք պահել ՄԻՊ-ին և սպասում ենք համապատասխան գնահատականի: Իսկ աշխատակիցները վախից ոստիկանություն չեն դիմել, որ չկորցնեն իրենց մի կտոր հացը»,-նշեց Ասլանյանը:
Նա վաճառասեղանները կոտրելը որակեց շուկայի սեփականատիրոջ կողմից ճնշում աշխատողների նկատմամբ:
«Կան սեփականատերեր, բայց չկան ստրկատերեր: Առևտրականները ստրուկ չեն, որ իրենց ասեն գնան, թե չգնան ցույցի մասնակցելու»,-շեշտեց Ասլանյանը:
«Փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողների» հասարակական միության խորհրդի անդամ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով, նման խնդիրներից խուսափելու համար պետք է արհմիություններ ստեղծվեն: Նա հայտնեց, որ փոքր ձեռներեցները բողոքի ցույց կանեն նաև Աժ-ի շենքի դիմաց:
Ստեփան Ասլանյանը կոչ արեց քաղաքական ուժերին դատապարտել և ճիշտ գնահատական տալ կատարվածին:
Նախորդող հրապարակում՝
ՓՄՁ-ների ներկայացուցիչների մտահոգությունները անհիմն են ու անտեղի. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները