Ոսկու շուկայի սեփականատերը շարունակում է ահաբեկել աշխատակիցներին .«ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկացմամբ, Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շարունակում է վրեժ լուծել նախօրեին կառավարության մոտ բողոքի ցույցին մասնակցած ոսկու առևտրականներից: Բավական չէ՝ նախօրեին նա ջարդուփշուր էր արել առևտրականների սեղանները, հիմա էլ որոշել է խզել նրանց հետ աշխատանքային պայմանագրերը:
Թերթին հայտնի է դարձել, որ նա պայմանագիրը խզելու որոշում է կայացրել, իբր, շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Երեկ առևտրականները Վաղարշից նման բովանդակությամբ գրություն են ստացել. «Ձեզ զգուշացնում ենք, որ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով, մեր տնտեսական կարիքների համար՝ ձեր պայմանագիրը կլուծարվի 15 օրվա ընթացքում»: