Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանի գործով Գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չկա
ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի` Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանի փաստաբանն արդեն երկու օր է բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին, սպասում է պատասխանին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Առաքելյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ փաստաբանը նախաքննություն իրականացնող մարմին էր դիմել միջնորդությամբ, որպեսզի Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի երկրորդ մասով (սպանության փորձ) վերացվի, սակայն մերժել էր:
«Գտել էին, որ իրենց առաջադրած մեղադրանքը հիմնավոր է, ներկայացրել էին մռայլ վերլուծություն, որով որ հերքվում է այն ապացույցները, որոնք մենք ունենք: Ես համաձայն չեմ նախաքննություն իրականացնող մարմնի ներկայացրած պատճառաբանության հետ»,- ասաց Ե. սարգսյանը:
Փաստաբանը նշեց, որ այժմ սպասում են Գլխավոր դատախազության պատասխանին. «Տեսնենք ինչ պատասխան կստանանք: Հույս ունեմ, որ եթե հանկարծ որևէ որոշում լինի, ամեն դեպքում պատճառաբանություն կլինի: Ըստ իրավիճակի կորոշենք մեր գործողությունները»:
Հիշեցնենք` մայիսի 17-ին մեքենայի ճանապարհը բացելու շուրջ Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ առաջացած վիճաբանության արդյունքում Գոռ Առաքելյանը մի քանի անգամ կրակել էր, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1, 6, 10 կետերի հատկանիշներով (խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 15 տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով), նա կալանավորված է: Գործով կալանավորված են նաև Ներսես Մելքոնյանը, որին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և Վալերի Հովհաննիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով):
Նախորդող հրապարակումներ՝
Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Վերնիսաժի գործ. «Գոռի նկատմամբ բռնություն է կիրառվել, բավականին ակտիվ ու շարունակական»