«Սառցե դույլ»-ը վտանգավոր է առողջության համար
Բարեգործական «Սառցե դույլ» ակցիան կարող է վտանգավոր ազդեցություն թողնել մարդկանց առողջության վրա: Սառույցներով լի ջուրը անպատրաստ մարդու մոտ մեծ սթրես է առաջացնում: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան բացատրում է, որ մարմինը կոփելու համար միջոցառումների շարք է հարկավոր, պետք է սկսել աստիճանաբար, և կիսատ չթողնել, դրա համար պետք է կամք, սառը ջուրը մարմնին պետք է լցնել 21 օր շարունակ:
Ice Bucket Challenge անունը կրող բարեգործական ակցիան մեկնարկել է օգոստոսի սկզբին, որի հիմնական նպատակն է իրազեկել նյարդային համակարգի հիվանդության, ամիոտրոֆիկ սկլերոզի մասին: Եթե մարդն աջակցում է արշավին, ապա իր գլխին պետք է սառույցներով լի ջուր լցնի, տեսանյութը տեղադրի համացանցում, այնուհետ կարող է մարտահրավեր նետել ևս երեք մարդու: Եթե մեկ օրվա ընթացքում մարտահրավերին չի պատասխանում ապա հիմնադրամի հաշվեհամարին պետք է փոխանցի 100 դոլար: Եթե մարտահրավերն ընդունվում է փոխանցումը պետք է լինի տասը դոլլար:
Նշենք, որ ակցիան մեծ տարածում գտավ նաև Հայաստանում ու հայերի շրջանում, դրան միացան մարզիկներ, երգիչներ, հաղորդավարներ, լրագրողներ, անգամ նախարար՝ Արմեն Աշոտյանը: