Հասան Ռոհանի. Ահաբեկչությունը միայն Մերձավոր Արևելքով չի սահմանափակվի
«Լավ ու վատ ահաբեկչություն գոյություն չունի, բոլորը վատն են»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Նյու Յորքում միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել է. «Ահաբեկչության դեմ ձևական պայքարը չի կարող հանգեցնել կայունության ու անվտանգության հաստատմանը: Ահաբեկչությունն ունի տարբեր աղբյուրներ, հետևաբար՝ եթե ցանկանում ենք դրա դեմ պայքարել, պիտի խզենք այդ աղբյուրների հետ կապերը»:
Շարունակելով խոսքը՝ Իրանի նախագահը հավելել է. «Լավ ու վատ ահաբեկչություն գոյություն չունի, բոլորն էլ վատն են. Չպետք է այդ խմբերից մեկին ռազմական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, իսկ մյուսին՝ ռմբակոծել: Ահաբեկչությունը միայն Մերձավոր Արևելքով չի սահմանափակվի, և այսօր ոչ միայն եվրոպական երկրների դարպասի հետևում, այլ հենց այդ երկրների կենտրոնում այն գործուն ներկայություն ունի»:
Հավելենք, որ է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ, շեշտելով, որ ահաբեկչությանը սկզբունքայնորեն դիմակայելու համար պետք է նախ գտնել նրա արմատներն ու չորացնել դրա աղբյուրը, հավելել էր. «Ահաբեկչությունը ծիլեր է տալիս չքավորության, գործազրկության, խտրականության, նվաստացման ու անարդարության հողի վրա և աճում է բիրտության մշակույթով ու դրան արմատախիլ անելու համար պետք է տարածել արդարությունն ու զարգացումը և կանխել դաժանությունն ու վայրագությունը: Արևմուտքի ռազմավարական սխալների պատճառով Մերձավոր Արևելքն ահաբեկիչների համար դրախտ է դարձել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան