
Իսպանիայի իշխանությունները խոստացել են թույլ չտալ Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը
Իսպանիայի իշխանությունները խոստացել են թույլ չտալ Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնել: Հիշեցնենք, որ այն նախատեսված է անցակցնել նոյեմբերի 9-ին:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Իսպանիայի փոխվարչապետը Կատալոնիայի ղեկավարի որոշումը որակել է սխալ: Նրա խոսքով, Արթուր Մասին հիշեցրել են, որ իսպանացի ժողովրդի սուվերեն կամքից ավելի բարձր ոչինչ չկա, և բոլոր իսպանացիները պետք է որոշեն, թե ինչ է Իսպանիան ու ինչպիսին պետք է լինի: Ըստ իսպանացի պաշտոնյայի, ոչ մի կառավարություն չի կարող այն շրջանացել, քանի որ դա ամրագրված է օրենքով: