Ցուցարարները հույս ունեն անձամբ պատգամավորներին փոխանցել իրնեց մտահոգությունները
Առևտրականները շարունակում են իրենց բողոքը, այս անգամ արդեն Ազգային Ժողովի դիմաց: Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ` խորհրդարանի դիմաց հավաքված ակցիայի մասնակիցները դեռ որևէ բողոք չեն վանկարկում, չեն երևում նաև պաստառներ:
Իսկ մի քանի րոպե առաջ նրանք որոշել են տեղաշարժվել դեպի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքը, որտեղից խորհրդարան են մտնում պատգամավորները` հույս ունենալով անձամբ պատգամավորներին փոխանցել իրենց մտահոգող խնդիրները:
Հիշեցնենք, նրանք պահանջում են հարկային բեռի թեթևացում և բողոքում մասնավորապես հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները