ԵԽԽՎ նախագահ. Հայաստան կատարվելիք այցը կօգնի հասկանալ խնդիրների համատեքստը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը այսօր Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց, որ ցանկանում է այցելել Հայաստան։
«Երբ ես որոշեցի այցելել Ադրբեջան, ես անմիջապես ասացի, որ պետք է այցելեմ նաև Հայաստան։ ԵԽԽՎ նախագահի պարտականությունն է հասկանալ խնդիրների համատեքստը։ Ինձ մշտապես անհրաժեշտ է լսել երկու կողմերին, այս դեպքում իհարկե և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,-ասաց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը՝ հավելելով, սակայն, որ դեռևս Հայաստան այցի հստակ օրը որոշված չէ։
Նախորդող հրապարակում`
Բացառիկ. Անն Բրայսոր. ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը ներկա պահին գրեթե անհնար է
Բացառիկ. Անն Բրասյոր. ԵԽԽՎ-ն չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը