«Հնդկաստանում մեծ հետաքրքրություն կա Հայաստանի բարձրագույն կրթության նկատմամբ»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Հանդիպման ընթացքում քնարկվել են հայ-հնդկական կրթական համագործակցության հարցեր, մասնավորապես անդրադարձ է եղել բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ու գիտակրթական ծրագրերին: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Այս համատեքստում, նախարարը շեշտել է, որ օտարերկրյա ուսանողների ներգրավումը Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթություններից է: Բոլոնիայի գործընթացում Հայաստանի քարտուղարության վերջին զարգացումները ներկայացնելուց հետո ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն օգտագործելով առիթը, Հնդկաստանի կրթության նախարարին հրավիրել է մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովին և քաղաքական ֆորումին:
Դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին նշել է, որ Հնդկաստանում մեծ հետաքրքրություն կա Հայաստանի բարձրագույն կրթության նկատմամբ: Դեսպանն առաջարկել է Հայաստանի դպրոցականների համար կազմակերպել Հնդկաստանին և հնդկական մշակույթին նվիրված շարադրություննՍ ?րի և նկարչական աշխատանքների մրցույթ, որի հաղթողները կստանան մրցանակներ, ինչպես նաև հնդկական կողմի նախաձեռնությամբ հնարավորություն կունենան այցելել Հնդկաստան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավարտական փաստաթղթերի փոխճանաչման, կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև ստորագրվելիք համաձայնագրերին , ինչպես նաև երկու երկրների փոխադարձ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա