Բացառիկ. Անն Բրայսոր. ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը ներկա պահին գրեթե անհնար է
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտևի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը։
Նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նստաշրջանի օրակարգը և պատասխանեց լրագրողների հարցերին։
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, պատասխանելով Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի այն հարցին, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հարցը ԵԽԽՎ բերելու համար, այս դեպքում արդյո՞ք ԵԽԽՎ-ն անմիջական կապ կհաստատի Լեռնային Ղարաբաղի հետ, պատասխանեց. «ԵԽԽՎ-ի հիմնական խնդիրը այստեղ ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև կապի հաստատումն է, որը շատ-շատ բարդ է, եթե ոչ անհնար։ Իմ նախորդը կարողացել էր կապ հաստատել պավիրակությունների միջև։ Ես առաջարկել եմ հանդիպումներ անցկացնել, սակայն նրանք մերժել են հանդիպել միմյանց իմ գրասենյակում։ Բայց ես կարծում եմ, որ նախապայմաններից մեկն այն է, որ պատվիրակությունները խոսեն միմյանց հետ։ Ես շնորհակալ եմ ձեր հարցի համար, քանի որ մամուլում լուրեր էին տարածվել, թե ես առաջարկել եմ հանդիպում անցկացնել Ադրբեջանի տարբեր համայնքների միջև։ Ես նման բան չեմ ասել։ Իմ լիազորությունների մեջ է ԵԽԽՎ-ն, և ես ցանկանում եմ, որ երկու պատվիրակությունները խոսեն միմյանց հետ, ինչը ներկա պահին գրեթե անհնար է, սակայն պետք է աշխատենք այդ ուղղությամբ»։
Նախոդող հրապարակում`
Բացառիկ. Անն Բրասյոր. ԵԽԽՎ-ն չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը