Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 51.6 մլն դոլարի վարկ
Սեպտեմբերի 22-27-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 116,740,224 դոլար 406.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119,342,493 ԱՄՆ դոլար 407.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,458,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,498,902 EUR 520.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 21,982,091 EUR 523.28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,101,547,875 ՌԴ ռուբլի 10.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 159,406,313 ՌԴ ռուբլի 10.64 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Սեպտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.6 մլն ԱՄՆ դոլար: