«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» ՀԿ-ն՝ սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը:
Փառատոնի նպատակն է հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումը, այն երիտասարդ սերնդին առավել ճանաչելի դարձնելը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը: Փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Տարոնցիներ» ավանդական երգի-պարի, «Հայ երգասաններ» ազգային երգի և այլ համույթներ: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական թատերակա¬նացված դրվագներ:
Նախատեսվում է նաև «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության ստեղծած հայ երգի ու պարի երախտավորներ Հայրիկ Մուրադյանի, Ստեփան Պողոսյանի, Շատեր Սահակյանի և ազգա¬յին երաժշտության մյուս երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան