Իրանցի գեներալ. Արդեն 100 տոկոսով պարզ է, թե իսրայելական անօդաչուն որ երկրից է մուտք գործել Իրան
«Իրանի կողմից կործանված իսրայելական արտադրության անօդաչուն չէր կարող Իսրայելից թռչել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով վերջերս Իրանի ԶՈւ հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից Նաթանզի շրջանում վնասազերծված իսրայելական արտադրության անօդաչու ինքնաթիռին, մասնավորապես նշել է. «Մենք հենց առաջին օրն էլ մոտավորապես արդեն գիտեինք, թե որ երկրից է թռչել ինքնաթիռը և հայտարարեցինք, որ այն թռչել է տարածաշրջանի երկրներից մեկից. այն պարզապես չէր կարող Իսրայելից թռչել: Սակայն մենք համբերեցինք, որպեսզի մեր ունեցած տեղեկատվությունն ավելի ամբողջական լինի, իսկ այսօր արդեն 100 տոկոսով պարզ է, թե իսրայելական անօդաչուն որ երկրից է մուտք գործել Իրան»:
Շարունակելով խոսքը՝ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարը հավելել է. «Մեր ունեցած տեղեկատվությունն արդեն փոխանցել ենք կառավարությանն ու գլխավոր շտաբին. Տեղյակ ենք, որ կառավարությունն արդեն այդ ուղղությամբ ահրաժեշտ քայլեր է ձեռնարկում»:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հայտարարել էր, որ անօդաչուն Իրանի տարածք է ներխուժել երկրի հյուսիսում գտնվող ԽՄՀՄ նախկին հանրապետություններից մեկից: Իսկ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներից մեկը՝ Մանսուր Հաղիղաթփուրը, որը ներկայում զբաղեցնում է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, հանդես եկավ հայտարարությամբ՝ սպառնալով պատժել իսրայելական անօդաչուին թռչելու իրավունք տված երկրին:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Բաքուն, այնուամենայնիվ, որոշեց խախտել Իրան-Ադրբեջան հարաբերություններում հաստատված «հրադադարը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան