Մոսկվայում դատարանը երկարաձգել է ուկրաինացի ռեժիսոր Սենցովի կալանքի ժամկետը
Մոսկվայի Լեֆորտովյան շրջանի դատարանը մինչև 2015 թ. հունվարի 11-ը երկարացրել է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի կալանքի ժամկետը, ով մեղադրվում է Ղրիմում ահաբեկչության կազմակերպման մեջ: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել են դատարանից:
ՌԴ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր Ղրիմում «Աջ սեկտոր» խմբավորման անդամների ձերբակալման մասին, ովքեր ծրագրել էին Սիմֆերապոլում, Յալթայում և Սևաստոպոլում ահաբեկչություն կազմակերպել: Ձերբակալվածների թվում է եղել նաև ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը: Մայիսի 19-ին տեղեկատվություն էր տարածվել, որ նա տեղափոխվել է Մոսկվա՝ մեկուսարան:
Լենտա.ռու կայքը գրում է, որ Օլեգ Սենցովի ձերբակալությունից հետո ի պաշտպանության նրա հանդես են եկել ՌԴ-ի և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստներ: Հունիսի վերջին ռեժիսոր Նիկիտա Միխալկովը ՌԴ ղեկավարությանը խնդրել է նպաստել իր գործընկերոջ ազատ արձակմանը: