Իրավունք 09:37 29/09/2014

Հասարակական հնչեղություն ունեցող գործերով իրավական որոշում չենք տեսնում. Լ.Ստեփանյանի սպանության գործ

Հասարակական հնչեղություն ունեցող գործերով մեր իրավական համակարգն արդեն պարալիզացվել է: Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Եթե գործը հնչեղություն ունի, սկսում է գործել բացարձակապես այլ իրավաբանություն, որն ավելի շուտ ոչ թե իրավաբանություն է, այլ ընդամենը հարմարվել, հասարակական տրամադրությունները բավարարել: Այսինքն՝ բացի իրավաբանությունից, սկսում է ամեն ինչ գործել»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ արդեն ականատես են լինում, որ ցանկացած հասարակական հնչեղություն ունեցող գործով որևէ իրավական որոշում չեն կարողանում տեսնել: Ստեղծված իրավիճակը, ըստ Ե. Սարգսյանի, կաշկանդվածության հետևանք է:

«Որոշում կայացնող բոլոր մարմինները՝ քննչական, դատախազություն, դատարան, նույն տրամաբանությամբ են գործում: Պետք է փոխել մտածելակերպը, աշխատելաոճը: Բոլորն աշխատում են ապահովագրելու մեթոդով, որ հանկարծ իրենք որևէ տիպի հարցի առաջ չկանգնեն, որովհետև երբևէ որևէ մեկին չեն հարցնում, թե ինչու ծանր, խիստ հոդվածով դատապարտեցիք, ինչի պատիժը ծանր տվեցիք, իսկ եթե մի փոքր մեղմ է լինում, բոլորի մոտ հարցադրումներ են առաջանում այդ կապակցությամբ: Այս պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք, բոլորը փորձում են հնարավորինս, հատկապես հնչեղություն ունեցող գործերով, ծանր կամ խիստ պատիժներ կայացնել»,- ասաց փաստաբանը:

Նման համոզման հանգելու համար Ե. Սարգսյանը վառ օրինակ է համարում իր պաշտպանյալի՝ Դավիթ Սարգսյանի գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատավարությունը:

«Նախորդ դատական նիստի ժամանակ, երբ դատարանը ճշտում էր Դավիթ Խաչատրյանի դիրքորոշումը, ականատես եղանք, որ դատավորներից յուրաքանչյուրը, երբ հարցեր էին տալիս Դավիթին, բացարձակապես որևէ օբյեկտիվ դիտորդի մոտ չէր կարող տպավորություն լինել, որ այստեղ նրանք արդեն իսկ մեղադրական դիրքորոշում չունեն դեռևս գործը չավարտված: Դավիթին մեղադրող տեքստով հարցեր էին տալիս: Ակնահայտորեն վկայում էր, որ իրենք համոզված են, որ այդպիսի դեպք տեղի է ունեցել, այն դեպքում, երբ որ այս փուլում նման դիրքորոշում ունենալու ու ցույց տալու իրավունք չունեն»:

Հիշեցնենք, որ ըստ նախաքննության տվյալների, 2013-ի մայիսի 15-ին զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ էր մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ. Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ: Արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:

Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը»:
Այս տարվա հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով Դավիթ Խաչատրյանը դատապարտվել 17 տարի ազատազրկման:

Երեմ Սարգսյանի՝ վերաքննիչ բողոքի բովանդակությունն է. «Ամբողջությամբ բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ կայացրած. դատավճիռը, Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 373 հոդ. (Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եվ պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը) 2-րդ և 3-րդ մասերով և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում, կամ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 120 հոդվածով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ` նշված հոդվածների սանկցիաների սահմաններում, կամ ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2014թ. կայացրած` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այդ միջնորդությունը և այդ հիմքով բեկանել 04.07.2014թ. դատավճիռը և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, իսկ վերը նշված խնդրանքները չբավարարելու դեպքում նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել 04.07.2014թ. դատավճիռը և նրա նկատմամբ նշանակել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով և 112 հոդ. 1-ին մասով սահմանված նավազագույն պատիժները»:

Վերաքննիչ դատարանում բողոքը քննում է դատավորների հետևյալ կազմը՝ Կարինե Ղազարյան, Գրիշա Մելիք-Սարգսյան, Գագիկ Ավետիսյան: 

Նախորդող հրապարակումներ՝
Լյուքս Ստեփանյանին սպանելու համար դատապարված Դ. Խաչատրյանը ուզում է միայն իր արածի համար պատժվել
Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարի ազատազրկման
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նախաքննության արդյունքները գոհացրել են գլխավոր դատախազին
Երբեք մի ասեք` երբե՛ք. Փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանում է գլխավոր դատախազին
Սեյրան Օհանյա՞նն է կայացրել Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը. Պաշտպանական ճառ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}