Քառյակը ստորագրահավաք է կազմակերպել հօգուտ առևտրականների
«Քիչ առաջ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները որոշում կայացրեցին ստորագրահավաք կազմակերպել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու համար»,-ն Facebook-յան իր էջում գրառել է ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը` հիշեցնելով, որ բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկատերեր մի քանի օր առաջ դիմել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը իրենց խնդիրը ԱԺ-ում բարձրաձայնելու և օրենքում կատարված փոփոխությունը կասեցնելու կամ նոր օրենսդրական նախաձեռնություն մշակելու համար:
Առևտրականներն, ի դեպ, այս պահին էլ գտնվում են ԱԺ շենքի դիմաց և շարունակում են բողոքի իրենց ակցիան, որը, նրանց խոսքով, չի ավարտվելու, մինչև խնդիրը չլուծվի:
Հիշեցնենք, որ Panorama.am-ի հետ զրույցում այսօր առավոտյան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրել էր, որ նախաձեռնությամբ են ուզում հանդես գալ և առաջարկել, որպեսզի օրենքը կիրառվի ընտրովի` 1 տոկոս գանձվի նրանցից, ովքեր համաձայն են փաստաթղթային շրջանառությանը և 3.5 տոկոս, ովքեր համաձայն չեն դրան:
Հարակից հրապարակում`
Ընդդիմադիրներն առաջարկում են «Շրջանառության հարկի մասին» օրենքը կիրառել ընտրանքային
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները