ՎՏԲ-Հայաստան Բանկը «Հանրային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն բանկ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանրային ծառայությունների ոլորտում անցկացվող «Հանրային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն բանկ»: Մրցանակաբաշխությունը անցկացվել է սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին հայտնում է բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այս տարվա ապրիլին Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի ողջ տարածքում անցկացրել է սոցիալոգիական հարցում լավագույն բանկ ճանաչելու նպատակով: Հարցման արդյունքում, որն անցկացվել է 1067 հոգու շրջանում ՀՀ բոլոր մարզերում, և «Հանրային վարկանիշ» ընկերության փորձագիտական եզրակացության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում ճանաչվել է լավագույնը: «Լավագույն բանկ» մրցանակը ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևին հանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Միջոցառմանը ներկայացված էր 30 անվանակարգ ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, շինարարության, արդյունաբերության և այլ ոլորտներում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. ««Հանրային վարկանիշի» կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկի ճանաչումը որպես Հայաստանի լավագույն բանկ կարևոր իրադարձություն է: Սա բանկի ողջ թիմի ջանասեր աշխատանքի ու գործին նվիրվածության ցուցանիշ է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին անաչառ գնահատականի համար և նշել, որ այս մրցանակը ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ բանկի հաճախորդների ձեռքբերումն է: Մենք շարունակելու ենք ընդլայնել բիզնեսը և հայկական շուկա մտցնել նոր ծառայություններ ու պրոդուկտներ»:
«Հանրային վարկանիշ» ծրագիրն իրականցնում «Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերությունը: Դրա շրջանակում անցկացվում են մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքում ներկայացվում են Հայաստանում գործող ընկերությունների կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության, հասարակության առաջ կազմակերպության ստանձնած պարտականությունների լիարժեք կատարման օբյեկտիվ գնահատականը:
Սոցիոլոգիական հարցումների ծրագիրն իրականացրել է Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ ողջ տարածքում «Հանրային վարկանիշ» ընկերության պատվերով: