Սոցիալական ոլորտի բյուջեն անտակ տակառ է՝ ինչքան լցնես, այնքան կլցվի. Նախարարի տեղակալ
Աղքատություն, գործազրկություն, կեսաթոշակների ու աշխատավարձի բարձրացում, ժողովրդագրական, անմրցունակ խմբերին հասարակությանն ինտեգրելուն խնդիրներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահա այս խնդիրներն առանձնացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը:
«Աղքատության խնդիրը ծառացած է մեր առջև: Տնտեսական ճգնաժամից հետո այդ ցուցանիշը կտրուկ վատացավ: Երկար տարիներ աղքատության հաղթահարման դեմ հետևողական քաղաքականություն էր տարվում, 2008 թվականին հասել էր 23-24 տոկոսի, տնտեսական ճգնաժամից հետո մեզ մոտ 10 տոկոսով բարձրացավ աղքատության ցուցանիշը: 2012 թվականին աղքատության մակարդակը կազմել է, 32,4 տոկոս, 2013 թվականն ամփոփված չէ, բայց մի փոքր քիչ կլինի: Թիվ մեկ խնդիրն այսօր մեզ համար աղքատության հաղթահարումն է»,- ասաց նախարարի տեղակալը:
Գործազրկությունը, ըստ Ա. Պետրոսյանի, բարձր մակարդակ է կազմում՝ 17 ու մի փոքր ավելի տոկոս. «Ամենաանհագստացնողն այստեղ երիտասարդների գործազրկության մակարդակն է՝ 23-24 տոկոսի է հասնում: Շատ վատ ցուցանիշ է»:
Կենսաթոշկաների մակարդակը, փոխնախարարի խոսքով, դեռևս իրենց չի բավարարում, չնայած պարբերաբար կեսաթոշակների բարձրացումներ է լինում: Նույնը վերաբերում է նաև աշխատավարձերի մակարդակին:
«Պետական համակարգում աշխատողների աշխատավարձն այս տարի զգալի բարձրացավ, որն իր դրական ազդեցությունն արդեն իսկ ցույց է տալիս»,- նշեց Ա. Պետրոսյանը:
Փոխնախարարը նշեց, որ շատ ցածր ցուցանիշ է կազմում նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակը՝ 8-9 տոկոս:
«Կառավարության հիմնական փաստաթղթերում այս բոլոր խնդիրներն իրենց արտացոլումը գտել են»,- ասաց նա՝ միաժամանակ հավելեց, որ սոցիալական ոլորտի բյուջեն անտակ տակառ է՝ ինչքան լցնես, այնքան կլցվի:
Նա նշեց, որ սոցիալական ոլորտին հատկացվում է ամբողջ պետական բյուջեի 30 տոկոսը: Այս տարվա բյուջեն եղել է 362 միլիարդ դրամի սահմաններում, 2015 թվականի բյուջեով նախատեսվում է ավելի քան 367 միլիարդ դրամի, այսինքն՝ 5,5 միլիարդ դրամով նախատեսվում է աճ, որն ուղղվելու է կեսաթոշակների, աշխատավարձի բարձրացմանը:
«Սոցիալական ոլորտում շատ աշխատանք կա անելու, առկա խնդիրների լուծման համար ունենք ծրագրեր, որոնք իրականացվում են»,- ընդգծեց փոխնարարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները