Իրանցի գեներալ. Ահաբեկչական խմբերը մեզ համար սպառնալիք չեն ներկայացնում
«Ահաբեկչական խմբերը մեզ համար սպառնալիք չեն ներկայացնում»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Ահմադռեզա Փուրդասթանը:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին և այդ համատեքստում Իրանին սպառնացող վտանգներին, նշել է. «Վստահեցնում եմ, որ որևէ սպառնալիք չկա. Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ են կտրուկ հակահարված տալ այն ուժերին, որոնք կփորձեն խախտել մեր սահմանները»:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս Նյու Յորքում միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել էր. «Ահաբեկչության դեմ ձևական պայքարը չի կարող հանգեցնել կայունության ու անվտանգության հաստատմանը: Ահաբեկչությունն ունի տարբեր աղբյուրներ, հետևաբար՝ եթե ցանկանում ենք դրա դեմ պայքարել, պիտի խզենք այդ աղբյուրների հետ կապերը:
Լավ ու վատ ահաբեկչություն գոյություն չունի, բոլորն էլ վատն են. Չպետք է այդ խմբերից մեկին ռազմական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, իսկ մյուսին՝ ռմբակոծել: Ահաբեկչությունը միայն Մերձավոր Արևելքով չի սահմանափակվի, և այսօր ոչ միայն եվրոպական երկրների դարպասի հետևում, այլ հենց այդ երկրների կենտրոնում այն գործուն ներկայություն ունի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում