
Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու հրամանագիրը
Իսպանիայի Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել նոյեմբերի 9-ին Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու հրամանագիրը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու» կայքը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Հաղորդագրության համաձայն, դատարի որոշմամբ ինքնաբերաբար կասեցվում է Կատալոնիայում հանրաքվե և հարցումների անցկացման մասին օրենքի գործողությունը:
Հիշեցնենք, Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը շաբաթ օրը հրամանագիր էր ստորագրել Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալու հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, որը նախատեսված է նոյեմբերի 9-ին:
Երկրամասի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին ընդունել էր հանրաքվեի մասին օրենքը, որը հնարավորություն էր ընձեռում համաժողովրդական հարցում անցկացնել առանց պաշտոնական Մադրիդի համաձայնության:
Նախորդ նորություն`
Կատալոնիայի ղեկավարը հրամանագիր է ստորագրել անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին