«Բուհը հաշմանդամություն ունեցող ուսանող ընդունելու համար չպետք է սահմանափակվի միայն թեքահարթակով»
Հաշմանդամություն ունեցող անձանց բուհ չդիմելու խնդիրները եկել են Սովետական միությունից, սկսած նրանից, որ դասախոսները տեղյակ չեն ինչպես սովորեցնել ուսանողին, վերջացրած՝ մատչելիությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Արմինե Ղազարյանը:
Ըստ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Ռուդոլֆ Զաբրոդիի՝ այսօր Հայաստանի բուհերում համարյա թե չկան հաշմանդամություն ունեցող ուսանողներ. «Հայաստանում հաշմանդամներն ունեն կրթություն ստանալու իրավունք, սակայն նրանք չենք կարողանում ընդունվել բուհ, քանի որ բուհը ոչ պաշտոնապես, բայց ասում է, որ չի կարող պայմաններ տրամադրել այդ ուսանողին»:
Հանդիպմանը ներկա «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանն էլ նշեց, որ բուհը հաշմանդամություն ունեցող ուսանող ընդունելու համար չպետք է սահմանափակվի միայն թեքահարթակով, պետք է նախ փոխվի շփման էթիկան. «Պետք է սկսենք առաջին հերթին բուհերում ճիշտ վերաբերմունք ապահովելուց»:
Անդրադառնալով իրենց կազմակերպության անցկացրած ուսումնասիրությանը, թե որքանով են հայաստանյան բուհերը հարմարեցված և պատրաստ հաշմանադամ ուսանող ընդունելուն, նա հայտնեց, որ ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերին:
Ռուդոլֆ Զաբրոդին վերջում ավելացրեց, որ մեր հասարակությունում հարմարեցված ասելով հասկանում են միայն թեքահարթակներ. «Օրինակ, Ճարտարագիտական համալսարանում էնքան որ սարքել են թեքահարթակները, որոնք ոչ մի ձևով հարմար չեն սայլակով տեղաշարժվողի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին