Համացանց 12:22 30/09/2014

Վերջին դիկտատորի տապալված «գործողությունները», կամ՝ ինչպես է Ֆաթուլաևը յուրացրել Ալիևի փողերը

Panorama.am-ը շարունակում է անդրադարձը Եվրոպայում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական անհաջողությանը, որը փորձել էր «քողարկված» աշխատակիցներ Էյնուլա Ֆաթուլաևի ու Ռովշան Բագիրովի միջոցով Ստրասբուրգում ակտիվացնել «Եվրոպական տեղեկատվական-իրավապաշտպանական կենտրոն» (European Information Human Rights Center) կազմակերպության գործունեությունը:

Հիշեցնենք, որ այս արկածախնդրության մեջ ի սկզբանե ներգրավված են եղել նաև գերմանացի իրավապաշտպան Գարի Մյուրեյը և Թուրքիայի ազդեցության մի շարք գործակալներ:

Panorama.am-ի խմբագրության տրամադրության տակ հայտնված տեղեկությունները վկայում են, որ դեռևս Ստրասբուրգում պաշտոնական գրանցումից առաջ բաքվեցի տերերի օժանդակությամբ ու Ֆաթուլաևի անմիջական մասնակցությամբ նշված կազմակերպության գործունեության համար 2013 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվել է 100 հազար եվրո արժողությամբ դրամաշնորհ: Ֆինանսական միջոցները ստացվել են Ադրբեջանի նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների աջակցման պետական խորհրդի կողմից:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի ենթակայության ներքո կազմակերպության անդամները հանձնարարություն են ստացել՝ հայտնաբերել ու տարածել եվրոպական երկրներում մարդու իրավունքների խախտումների իրական ու մտացածին փաստեր, ինչպես նաև եվրոպական երկրների (Շվեդիա, Գերմանիա, Նորվեգիա, Դանիա և այլն)՝ Ադրբեջանի քաղաքականությունը քննադատող գործիչների վերաբերյալ հավաքել փաստեր ու պատրաստել թղթապանակներ (կոմպրոմատ) ու փոխանցել Բաքվին:

EIHRC-ի համար նախատեսված ֆինանսական հոսքերի մի մասի համակարգողը եղել է Բաքվում Սորոսի հիմնադրամի ծրագրերի տնօրեն, առանձին շրջանակներում բավականին հայտնի Ռովշան Բագիրովը (ինչպես հետագայում պարզվեց, Ֆաթուլաևը վերջինիս հետ էլ չի կարողացել ֆինանսական միջոցները կիսել):

Ներկայումս մեր խմբագրության տրամադրության տակ է հայտնվել գերմանացի իրավապաշտպան Գարի Մյուրեյի և բաքվեցի «արքունական» իրավապաշտպան Էյնուլա Ֆաթուլաևի միջև վերջերս կայացած զրույցի ձայնագրությունից մի հատված: Խոսակցության թեման Գերմանիայի դեմ եղած պատվերի դիմաց չստացված գումարների հարցն է և նմանատիպ այլ հարցեր: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հատկացված գումարներն Էյնուլա Ֆաթուլաևը հընթացս փոշիացրել է (միայն կազմակերպության կայքի պատրաստման համար դուրս է գրվել 11 000 եվրո), իսկ ստրասբուրգցի «գործընկերները», թեև ուշացմամբ, բայց գիտակցելով, որ ներգրավված են արկածախնդրության մեջ, հրաժարվում են ապառիկով աշխատել:

Այսպիսով, խմբագրությունում առկա փաստաթղթերից դատելով՝ կարելի է արձանագրել Եվրոպայում Բաքվի հերթական «հատուկ գործողության» տապալումը: Ինչպես նաև այն, որ Իլհամ Ալիևի աշխատակազմը ոչ միայն ինստիտուցիոնալապես ֆինանսավորել է եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ փաստերի հավաքումն ու թղթապանակների կազմումը, ապահովել է դրանց հրապարակումն ադրբեջանական լրատվամիջոցներում, այլև հովանավորել է Ստրասբուրգում հակառուսական ու հակասեմական ակցիաների անցկացումը, ֆինանսավորել է Ֆաթուլաևի անվամբ գրանցված «ընդդիմադիր» լրատվական կայք, որը Բաքվի հրահանգով պարբերաբար ցեխ է շպրտում Եվրոպայի ու Ռուսաստանի հասցեին:

Եվրոպայում Ադրբեջանի իրավապաշտպան գործունեության ու Էյնուլա Ֆաթուլաևի կողմից Իլհամ Ալիևի փողերը լվացելու այս պատմությանը մութ կողմերը բացահայտելու համար առաջիկա օրերին մեր նկարահանող խումբը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կփորձի հանդիպել European Information Human Rights Center կազմակերպության ղեկավարության հետ, մեկնաբանություններ ստանալ անձամբ Գարի Մյուրեյից:

Ֆաթուլաևի գրագրության բովանդակությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այս հղումով http://vs.ananun.am/?cat=357: Ավելի քան 15000 նամակներից կհրապարակենք առավել հետաքրքիրներն ու էականները, ինչպես նաև նախկինում «Իրական Ադրբեջան» թերթում հրապարակված հոդվածները:

Հիշեցնենք, որ Էյնուլա Ֆաթուլաևը «Occupy Frankfurt» շարժման առաջնորդ Թոմաս Պիլցի հետ 2013 թվականի մայիսին Ստրասբուրգում հիմնել էին 7 հոգուց բաղկացած EIHRC կազմակերպությունը, որը 2013 թվականի օգոստոսից մինչ 2014 թվականի հունիսը գործել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ենթակայության տակ: Համագործակցությունը դադարել է այն բանից հետո, երբ հատկացված գումարները յուրացվել են Ֆաթուլաևի կողմիցև հասցեատերերին չեն հասել:

Նախորդող հրապարակումներ`
Էյնուլլա Ֆաթուլլաևը, Իլհամ Ալիևի աշխատակազմը և նրանց «իրավապաշտպան» գործունեությունը Եվրոպայում
Էյնուլլա Ֆաթուլլաևի փոստային արկղի պարունակությունը հայտնվել է համացանցում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}