Փաշինյանը պասիվացել է, որ չասեն՝ խանգարեց Եռյակի աշխատանքներին. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» այս շրջանում պասիվ է, բացի ԱԺ-ում Փաշինյանի ելույթներից, այլ ակտիվություն չի դրսևորում: «Պայմանագիրը» նախապատրաստվում է հաջորդ գարնանը կուսակցությունը գրանցելու գործընթացին և հիմա զբաղված է նոր անդամներ ներգրավելով: Բացի այդ, ասում են` Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնում ակտիվ քայլերից ` քառյակ-եռյակին չխանգարելու, հանրահավաքային ծրագրերին չխոչընդոտելու համար:
«Թող իրենց անելիքն անեն, որ հետո չասեն` մենք խանգարեցինք»,-ըստ «Հրապարակ»-ի ասել է Փաշինյանը: