Իրանը օգնություն կտրամադրի Լիբանանի բանակին
Իրանը Լիբանանի բանակին ռազմական օգնություն է տրամադրելու, որն ուղղվելու է սուննի իսլամիստների դեմ պայքարին, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը:
«Իսլամական հանրապետությունը որոշել է ռազմական դրամաշնորհ տալ Լիբանանի բանակին»,-ասել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի տնօրեն Ալի Շամխանին` չնշելով, թե ինչ է մտնում օգնության մեջ:
Reuters գործակալությանը դիվանագիտական մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Իրանի պաշտպանության նախարարը շուտով իր լիբանանցի գործընկերոջը հարցնելու է այն զենքերի ցանկը, որի կարիքն ունի բանակը:
Հիշեցնենք, որ Լիբանանում վերջին շրջանում իրավիճակն անկայուն է: Լիբանանի բանակի և «Ջաբհաթ Ալ-Նուսրա», «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումների միջև օգոստոսին բախումները սկսվել էին այն բանից հետո, երբ զինվորականները Սիրիայի հետ սահմանային Արսալ քաղաքում ձերբակալել էին «Նուսրայի» մի շարք կողմնակիցների, այդ թվում և դաշտային հրամանատար Իմադ Ահմեդ Ջումաային: «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» և «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» գրոհայինները պահանջում են, որ Լիբանանի իշխանությունները հանեն Արսալում իրենց ճամբարի շրջափակումը և նրանց «անվտանգ միջանցք» տրամադրեն Սիրիայի Ալ-Կալամուն շրջան հասնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում