Հանրայինը ղումար է քարոզում. Ն.Փաշինյան
«Հանրային հեռուստաընկերությունը ղումարի քարոզ է տանում և դա ակնհայտ երևաց Ֆուտբոլի առաջնության ժամանակ»,- Ազգային Ժողովում դիմելով Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանին` նշեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Ֆուտբոլի առաջնության ժամանակ իրականում միակ կոնկրետ բանը, որ դուք քարոզել եք, ցավոք սրտի խաղադրույքներն են` ամեն րոպե հայտարարվում էր, որ խաղադրույքը փոխվում է և այլն: Չի կարելի»,- նկատեց ընդդիմադիր գործիչը:
Նրա խոսքով` նման հեռարձակմանը հետևելիս ինքն ու շատ քաղաքացիներ որոշեցին Հանրայինով ֆուտբոլը չդիտել. «Ես հասկանում եմ, որ հնարավորություններ պետք է ստեղծվեն, բայց ոչ ամեն գնով»:
Ռ.Ջաղինյանը նախ նկատեց, որ չի կարծում, թե ամենը եղել է այնպես, ինչպես նկարագրում է Ն.Փաշինյանը, սակայն և խոստացավ, որ մյուս անգամ ավելի ուշադիր կլինեն:
«Հանրայինը ֆուտբոլը ցույց տվեց և բոլորս հնարավորություն ունեցանք հետևել խաղերին»,- ավելացրեց նա:
Ի դեպ, նախքան բուն հարցին անցնելը ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ դրական տեղաշարժեր նկատում է Հանրայինի գործունեության մեջ, սակայն Ն.Փաշինյանի գովեստին արժանացավ Հանրային ռադիոի աշխատանքը:
Ըստ պատգամավորի` Հանրային ռադիոն այսօր բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, այդտեղ հավաքվել է իսկապես պրոֆեսիոնալ թիմ և միակ խնդիրը դրա հասանելիությունն է ՀՀ բոլոր հատվածներում: Իր հերթին Ռ.Ջաղինյանը նկատեց, որ արդեն ուրախացնում է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ դրական փոփոխություններ տեսնում է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին