Ա.Հովհաննիսյան. Ստիպված եմ հիասթափեցնել ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը քննադատողներին
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը facebook-յան իր էջում անդրադարձել է վեհաժողովում այսօր ներկայացված Ադրբեջանին քննադատող բանաձևի նախագծին։ Խոսքը, հիշեցնենք, «Եվրոպայի խորհրդի հետ համագործակցող անկախ փորձագետների պաշտպանություն» բանաձևի մասին է, որում ասվում է, որ ներկայումս Եվրոպայի խորհրդի առաջ ծառացած մարտահրավեր է՝ զարգացնել մասնակցային ժողովրդավարությունը և ուժեղացնել հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը, որն էլ կմեծացնի քաղաքացիների գործողությունների ազդեցությունը։
Ա.Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Այսօր ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց հերթական նախաձեռնությունը, որում փաստվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը: Արդեն տեղեկացրել էի, որ երեկ ԵԽԽվ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այդ կապակցությամբ ընդունել էր միաձայն հայտարարություն` դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: Վաղը ԵԽԽՎ-ում կլինի մոնիթորինգի հանձնաժողովի հերթական զեկույցը, որտեղ կա բավական լուրջ անդրադարձ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին»:
«Եթե որոշ քննադատների թվում է, որ այս ամենը կատարվում է հենց այնպես, առանց մեր պատվիրակության ուղղակի կամ անուղղակի մասնակցության կամ ջանքերի ստիպված եմ հիասթափեցնել: Եթե քննադատների մեջ կան երբեմնի դիվանագետներ, ապա կհասկանան` ինչ նկատի ունեմ, և շատ փակագծեր չեմ բացի:
Ինչ վերաբերում է լեզուների իմացությանը, ապա եթե պատվիրակության բոլոր անդամների կողմից թե լիագումար, և թե հանձնաժողովի նիստերի ժամանակ հնչեցվող անգլերեն և ֆրանսերեն ելույթները և տառադարձությունը ընկալվում են որպես ռուսերեն, սա արդեն լսողական զառանցանքի հետևանք է»,- հավելել է պատվիրակը` թերևս նկատի ունենալով, մասնավորապես, սոցիալկական ցանցերում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների գործունեությանն անդրադարձող գրառումներին:
Հարակից հրապարակում`
ԵԽԽՎ-ում ընդունվեց Ադրբեջանին քննադատող ևս մեկ բանաձևի նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան