Ոսկու շուկայի սեփականատերն արգելել է բանկերից ոսկի գնել. «ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը նոր օրենքներ է սահմանել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, վերջինս արգելել է ոսկու գործ անողներին բանկերից ոսկու սալիկ գնել: Նա հայտարարել է, թե ինքն է բերում ոսկին, և աշխատողները պետք է իրենից գնեն ոսկին՝ հենց իր սահմանած գնով:
«Եվ եթե մինչ այդ ոսկու առևտրով զբաղվողները կարողանում էին բանկերից մատչելի գնով ոսկի առնել և այն վերածել զարդի, ապա այսօր ոսկու շուկայում չկանգնողները ստիպված են Վաղարշից ավելի թանկ գնով ձեռք բերել սալիկները: Հրամանին չենթարկվելու դեպքում՝ Վաղարշը սպառնացել է, որ կխզի պայմանագրերը շուկայի աշխատակիցների հետ և նրանց ձեռքից պարզապես կվերցնի սեղանիկները»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան