Փերինչեքն արձագանքել է իր գործով ընթացող դատին` հայկական ու ֆրանսիական կողմերի մասնակցությանը
«Թուրքիայի աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքն արձագանքել է այն իրողությանը, որ Հայաստանը և Ֆրանսիան դիմում են ներկայացրել Եվրախորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի ներգրավվեն Փերինչեքի գործում: Եվրադատարանն ընդունել է Շվեյցարիայի օգտին հանդես գալու Հայաստանի և Ֆրանսիայի դիմումները:
Ըստ թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվականի` Փերինչեքն այդ կապակցությամբ ասել է հետևյալը. «Միայն Ֆրանսիան չէ, եթե ցանկություն կլինի, թող ողջ աշխարհն էլ գա»:
Սպասվում է, որ Փերինչեքի գործով առաջին դատական նիստը կհրավիրվի ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ 2007-ի մարտի 9-ին Շվեյցարիայի Վո կանտոնի դատարանը Փերինչեքին ենթարկել էր վարչական ու քրեական պատասխանատվության Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար: Իսկ 2013-ի դեկտեմբերի ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել, համաձայն որի, Շվեյցարիան խախտել է բողոքարկողի` տվյալ դեպքում Փերինչեքի` ինքնարտահայտման ազատությունը: Այնուհետև շվեյցարական կողմը դիմել էր Եվրադատարան` գործը գերագույն պալատում վերանայելու պահանջով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում