
Փարիզում հրաժարվում են պլաստիկե տոպրակներից
Փարիզում ուզում են հրաժարվել պլաստիկե տոպրակների օգտագործումից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել քաղաքապետ Անն Իդալգոն: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Նա առաջարկել է արգելել նման տոպրակների տարածումը Փարիզի խանութներում: Ֆրանսիայում նման տոպրակների արգելքը պետք է ուժի մեջ մտնի 2016 թվականից: Փարիզի շուկաներում արգելքը կարող է կիրառվել արդեն այս տարեվերջից:
Միաժամանակ Փարիզի քաղաքապետը բնապահպանական այլընտրանք է առաջարկելու: Հնարավոր տարբերակներից քննարկվում են կենսաքայքայվող պայուսակները, ինչպես նաև օսլայի հիմքով նյութից պայուսակները: Քաղաքային իշխանություններն ուզում են, որ նոր պայուսակների համար օգտագործվող հումքը չպարունակի մարդու էնդոկրին համակարգի համար վնասակար նյութեր: