ՏՄՊՊՀ-ն լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում. «Հրապարակ»
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստուգումներ է սկսել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում: Պատճառը գործարարների դժգոհություններն են փոխադրումների սակագներից: Ըստ «Հրապարակ»-ի, դրանք երկաթուղու ղեկավարությունը 6-7 ամիս առաջ բարձրացել է, ինչի հետևանքով գործարարները սկսել են բեռնափոխադրումներն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտով:
ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հաստատել է «Հրապարակ»-ի տեղեկությունը. «Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում իրականացվում է լայնածավալ ուսումնասիրություն: Մասնավորապես ուսումնասիրվում է ընկերության գնային քաղաքականությունը՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետ կապված»: