Տնտեսություն 19:22 01/10/2014

iPhone 6-ի հետևանքները. Ջինսերի գրպաններն ավելի մեծ կլինեն

Ջինս արտադրող հայտնի բրենդները մտածում են դրանց արդիականացման մասին` հաշվի առնելով վերջերս վաճառքում հայտնված Apple-ի նոր սմարթֆոնների չափսերը: Այս մասին գրում է «Լենտա. ռու»-ն:
 
Քանի որ iPhone 6-ը և iPhone 6 Plus-ը չեն տեղավորվում ջինսերի գրպաններում: Դժգոհություններին ի պատասխան մի քանի բրենդային արտադրողներ պատրաստակամություն են հայտնել ջինսերը համապատսխանեցնել գնորդների պահանջներին:

Նման պատրաստակամություն արդեն հայտնել են Levi's, Uniqlo, American Eagle, LL Bean, J Crew և Lee ապրանքանիշները: Թե երբ դրանք կհայտնվեն վաճառքում, առայժմ հայտնի չէ:

Նոր սերնդի սմարթֆոնները հայտնվեցին վաճառքում այս տարվա սեպտեմբերին, iPhone 6-ն ունի 138 մմ երկարություն, 67 մմ լայնություն, իսկ iPhone 6 Plus –ը՝ 158 մմ երկարություն, 78 մմ լայնություն:

Հիշեցնենք, որ Apple ընկերությունը վաճառքի առաջին երեք օրում տասը երկրում 10 մլն iPhone 6 և iPhone 6 Plus է կարողացել վաճառել: Նոր սերնդի սմարթֆոններն ընկերությունը ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին, ինչից հետո սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կանադայում, Հոնկոնգում, Սինգապուրում, Ֆրանսիայում, Ճապոնիայում սկսվեց դրանց վաճառքը: Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին ընկերությանը հաջողվել է իրացնել 10 մլն սմարթֆոն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}