Ստեփան Մարգարյան. «Իշխանությունները մեծ հաշվով չեն կատարել քառյակի 12 կետերը». «Ժամանակ»
Երեկ ոչ իշխանական քառյակի՝ իշխանություններին տված ժամկետի վերջին օրն էր: Մի քանի ամիս առաջ քառյակը իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած պահանջներ էր ներկայացրել և որպես դրանց կատարման ժամկետ նշել էր սեպտեմբերի 30-ը:
«Ժամանակ»-ի այս հարցին՝ արդյոք իշխանությունները կատարել են այդ պահանջները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը պատասխանել է. «Եթե մեկ բառով եք ուզում՝ ոչ»: Կա կետ, որ կարելի է ասել, թե ինչ-որ բան չնչին չափով արվել է, բայց մեծ հաշվով չի կատարվել»,-ասել է Մարգարյանը: