Լարիսա Ալավերդյան. Սա քաղաքական դիվերսիա է
«Պետք է պրոակտիվ լինի հայկական կողմի գործունեությունը: Չպետք է սպասել, որ Ադրբեջանն այս կամ այն պետության ներկայացուցիչների օգնությամբ որևէ նախաձեռնությամբ հանդես գա, այլ հայկական կողմը պետք է նախաձեռնող լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը` խոսելով ԵԽԽՎ-ում վերջերս ներկայացված ««Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» խորագրով զեկույցի մասին:
Նա նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական: Լ. Ալավերդյանի խոսքով, պետք է աշխատանքներ արվեն մինչև սեղանին մոտենալը, մինչև նիստի մեկնարկը:
«Չեմ ասում, որ եթե շատ ակտիվ լինենք անմիջապես արդյունքներ ենք գնահատելու, բայց կարող եմ միանշանակ ասել, որ այս ակտիվությունը մեր իրավիճակի հետ համեմատած պատշաճ չէ»,- ասաց նա:
Լ. Ալավերդյանի կարծիքով, այս զեկույցի ընդունումը նշանակում է, որ պատվիրակություն է գալու ԼՂՀ տարածքներ, ուսումնասիրվելու են, արձանագրելու են՝ ինչ կա, դիվերսանտների պատմությունն այնպես են ներկայացնելու, թե այդ անձինք գնացել էին իրենց երկրին պատկանող տարածքներում զբոսնելու, իրենց վրա հարձակվել են աջատողականները, իրենք դիմադրել են, այս ու այն կողմից մարդիկ են սպանվել:
«Սա քաղաքական դիվերսիա է: Նպատակն այն է, որ ևս մեկ անգամ ցույց տան, որ Ադրբեջանի քաղաքացիներն այդ տարածքներում իրավունքի ունեն ազատ շարժվել, սակայն նրանց արգելում են, Ադրբեջանի ներկայացմամբ, ոչ օրինական իշխանությունները»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան