Հայագիտական միջազգային գիտաժողովին մասնակցելու է հայ ու օտարազգի քառասուն գիտնական
Հոկտեմբերի 3-ին ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում անցկացվելու է Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման քառասուն ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունից:
Եռօրյա գիտաժողովին մասնակցելու են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հայաստանի հայագիտական առաջատար կենտրոնների, գիտակրթական հիմնարկների ու համալսարանների հայ ու օտարազգի (20) քառասուն գիտնական:
Գիտաժողովի հիմնական թեմաներն են.
ա. Հայ ժողովրդի պատմության քիչ ուսումնասիրված էջեր. XIV – XVIII դդ.:
բ. Հայոց ցեղասպանության արձագանքներն ու արտացոլումը հայ և, ի մասնավորի, ոչ հայ արվեստների բնագավաոում:
գ. Հայոց ցեղասպանության վերապրողների վկայություններն ու հուշերը:
դ. Սփյուռքը երեկ և այսօր. խնդիրներ և հեռանկարներ, հետազոտական նոր մոտեցումներ:
ե. Հայ նոր և ժամանակակից գրականություն:
զ. Հայ պատմագիտության այսօրն ու վաղը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ:
Գիտաժողովի կազմակերպիչն է Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը (SAS)՝ ՀՀ ԳԱԱ մասնակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա