«Հա մի հատ էլ նենց մունաթ ես գալիս մեզ վրա». Հովիկ Աբրահամյանը` ԿԳ փոխնախարարին
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը դիմելով կառավարության անդամներին նշեց, որ հոկտեմբերի 5-ին նշվելու է Ուսուցչի տոնը և միջոցառումները կազմակերպելու համար գումար խնդրեց:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, թե չի հասկանում, ինչ է ուզում փոխնախարարը:
«Այսինքն` ես հասկանում եմ, այստեղ նստածները հասկանում են, բայց մյուսները…, մի քիչ նորմալ բացատրեք ինչ եք ուզում»,- դիմելով փոխնախարարին ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մ. Մկրտչյանն ասաց, որ Ուսուցչի տոնը պատշաճ կազմակերպելու համար Կինոյի և թատրոնի ինստիտուտին պետք է գումար հատկացնեն` 10 մլն դրամ:
«Հա մի հատ էլ նենց մունաթ ես գալիս մեզ վրա»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա