Հովհաննես Մանուկյան. Շահագրգիռ ենք, որ այս ոլորտում իրականացվող ծրագրերն ունենան արդյունավետ լուծում
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում կատարվեն բարեփոխումներ: Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի համատեղ ծրագրի՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» մեկնարկը» բացմանը հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Տասը տարի եղել եմ դատավոր, եղել եմ նաև Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ: Այս համակարգը փայլուն պատկերացնում եմ, գիտեմ հիմնախնդիրները, գիտեմ համակարգում աշխատող մարդկանց, դատավորների պրոբլեմները, գիտեմ այն թերությունները, որ կան այս համակարգում: Հավաստիացնում եմ, որ Հայաստանի կառավարությունը, արդարադատության նախարարությունը շահագրգիռ ենք, որպեսզի այս ոլորտում բարեփոխումները կայանան, շահագրգիռ ենք, որ այս ոլորտում իրականացվող ծրագրերն ունենան արդյունավետ լուծում»,- ասաց նախարարը:
Հ. Մանուկյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է բյուջետային աջակցության այս ծրագիրը մասնավորապես ֆինանսական տեսանկյունից, միաժամանակ հավաստիացրեց, որ Հայաստանը կարևորում է նաև դատաիրավական բարեփոխումներն այն էֆեկտիվ տեսանկյունից, որ Հայաստանը, հայ ժողովուրդը կունենա ավելի երկարաժամկետ հատվածում:
Նախարարը կարևորեց նաև քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատանքը, երկխոսությունը, որը հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ կայացնել: Հ. Մանուկյանի, խոսքով, խթանելու են քաղաքացիական հասարակության հետ բանավեճը, կարևորագույն որոշումներն իրականացնելու են հանրային սեկտորից իրենց գործընկերների հետ համագործակցությամբ:
«Երկրում բարենպաստ ինվեստիցիոն միջավայր ունենալու համար ամենակարևոր պայմանն արդյունավետ դատական համակարգ ունենալն է: Ամեն ինչ անելու ենք, որ ծրագիրն ունենա այդյունավետ ընթացք, արդյունքը գոհացնի մեր գործընկերներին, հանրությունը»,- ասաց արդարադատության նախարար Հ. Մանուկյանը:
Նախորդող հրապարակում`
Եվրոպայի խորհրդի պաշտոնյա. Հայաստանում կարևորում են արդարադատության ոլորտի բարեփոխումները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում