Նախագահը չի խախտել Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը. Հ. Մանուկյան. «Հրապարակ»
Կոլումբիայի համալսարանականների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ, երբ ՀՀ նախագահը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի մասին, հայ ուսանողներից մեկն ընդհատել էր` հարց ուղղելով Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին: Սերժ Սարգսյանն ասել էր. ««Քաղբանտարկյա՞լ, Ադրբեջանո՞ւմ, Հայաստան՞ում, դա սուտ է, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դուք լավ տեղեկացված չեք»:
Հարցը տվողը հնչեցրել է Շանթ Հարությունյանի անունը, ինչն էլ Սարգսյանը արձագանքել էր, որ Հարությունյանը հանցագործություն է կատարել, որ եթե նման արարք` խուլիգանություն, կատարած լինեին ԱՄՆ-ում նույն արդյունքն էր լինելու:
Երեկ «Հրապարակ»-ը հետաքրքրվել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից արդյոք սա անմեղության կանխավարկածի խախտում չէ՞, քանի որ դեռ դատարանի ուժի մեջ մտած դատավճիռ չկա:
Նա պատասխանել է. «Նախագահի կողմից հնչել է հռետորական հարց. «Իսկ որևէ երկրում այդպիսի գործողությունների համար մարդուն դատապարտո՞ւմ են, թե՞ ոչ»:
Իսկ կոնկրետ որևէ հարցադրում, տվյալ մարդու հետ կապված նախագահի խոսքում ես չեմ տեսել», ուստի անմեղության կանխավարկածի խախտում էլ չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան