«Ուղղակի պոռթկում էր». Գալուստ Սահակյանը՝ գեներալ Սեյրանի պահվածքի մասին. «ՀԺ»
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը։ Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Սահակյանը և հավելել, որ դա ուղղակի «պոռթկում» էր։
ԱԺ նախագահից թերթը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է պատժեն ու Սարոյանին խմբակցությունից դուրս հանեն, ինչին նա արձագանքել է. «Դա մեր քաղաքական թիմի կարծիքը չէ։ Նա դուրս չի գա խմբակցությունից, ՀՀԿ-ն այս դաշտում միակ թիմն է, որ հանդես է գալիս միասնական, բայց դա ընդունելի չէ մեզ համար»:
Ավելի վաղ էլ Սարոյանը հայտարարել էր, որ իր տեսակետի համար խնդիրներ չի ունենա. «Ի՞նչ խնդիր, ճիշտ խոսելու համար խնդիրնե՞ր են ունենում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան