Մի քանի նախարարություններ, հնարավոր է, միավորվեն. «Ժողովուրդ»
ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցել է խնայողության ռեժիմի: «Ժողովուրդ»-ին ՀՀ Կառավարությունից լուրեր են հասել, որ նա բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով առաջարկել է միավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: Ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Այս քայլով ՀՀ ֆինանսների նախարարը ցանկանում է կրճատել ծախսերը:
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից, երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե ինչ գիտի այս մասին, ասել է, թե տեղյակ չէ և չի ցանկանում կանխատեսում անել իր և նախարարության ապագայի վերաբերյալ: