Եվրոպայի խորհրդի պաշտոնյա. Հայաստանում կարևորում են արդարադատության ոլորտի բարեփոխումները
«Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված փաստաթղթի համաձայն, Եվրամիությունը շարունակում է Հայաստանի հետ ակտիվ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաև արդարադատության: Այսօր այդ համագործակցության շրջանակում տրվում է Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի համատեղ ծրագրի՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» մեկնարկը»,- հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Նա նշեց, որ այս ծրագրից շահելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, Վճռաբեկ դատարանն ու Գլխավոր դատախազությունը: Նա հույս հայտնեց, որ բարեփոխումների կարևորությունը հաշվի առնելով, շահագրգիռ կողմերը կաջակցեն ծրագրի համատեղ իրականացմանը, որպեսզի կարողանան ալավ արդյունք ապահովեն:
Նրա ներկայացմամբ, այս նոր ծրագրի նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում Հայաստանի իշխանություններին աջակցել ամրապնդելու արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը, հաշվետվողականությունը: Ծրագիրը, որն ավարտվում է 2016 թվականի մայիսին, արդարադատության նախարարությանը, դատական համակարգին, Արդարադատության ակադեմիային և Փաստաբանական դպրոցին կտրամադրի օրենսդրական ակտերի, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն:
Ծրագրի ռազմավարական նպատակն է ապահովել, որ Հայաստանի արդարադատության համակարգը դառնա ավելի անկախ, հաշվետու և պրոֆեսիոնալ: Այն նպաստելու է ՀՀ դատական համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն ուղղված ինստիտոիցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը: Իրականացնում է Եվրոպայի խորհուրդը: Ընդհանուր բյուջեն կազմում է 1 670 000 եվրո (որից 10 տոկոսը ներդրել է ԵԽ-ն, իսկ 90 տոկոսը՝ ԵՄ-ն):
Մեկնարկին ներկա Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսն ասաց, որ Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտի բարեփոխումներին, կարևորում է այդ բարեփոխումները:
«Դատական համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը չափազանց կարևոր են Եվրապայի խորհրդի համար: Մեր կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում օրենքի իշխանությանը, իրավունքի իրականացմանը: Եվրախորհուրդը բազմաթիվ միջազգային ստանդարտներ է մշակել այս ոլորտում, որոնք հիմնականում վերաբերում են արդարադատության, դատական համակարգի արդյունավետությանը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում