ՄՕԿ-ի տարակուսանքը փարատվեց
Ընդամենը վեց ամիս առաջ միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովը ահազանգեց, որ 2016 թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կայացումը Ռիո դե Ժանեյրոյում հարցականի տակ է: ՄՕԿ-ում նույնիսկ առաջարկություն եղավ խաղերը տեղափոխել կրկին Լոնդոն, քանզի նախապատրաստական աշխատանքներ գրեթե չէին կատարվում:
Բրազիլական կողմը զարմանալի անտարբերություն դրսևորեց նման հայտարարությունների նկատմամբ: Այդ երկրում աշխատանքներ էին տարվում միայն ֆուտբոլի աշխարհի առաջնության հաջող անցկացման ուղղությամբ: Եվ դա հաջողվեց տանտերերին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հոկտեմբերի 1-ը կարծես վերջակետ դրեց օլիմպիական խաղերը Բրազիլիայում անցկացնելու մասին ՄՕԿ-ի տարակուսանքին: Բանն այն է, որ եռօրյա այցով Ռիոյի մարզաբազաներում շրջագայած համակարգող հանձնաժողովը դրական գնահատական է տվել նախապատրաստական գործընթացին:
Մանրակրկիտ ուսումնասիրվել են մարզաբազաների, օլիմպիական ավանի, ավտոմայրուղիների, նույնիսկ` կառուցվող մետրոկայարանի շինարարարական գործերը: Արագությունը և բարձր որակը միանշանակ գոհացնող է:
Հաջորդ` կարևոր փուլը 2015-ի տարեվերջին կայանալիք մարզաբազաների փորձարկումը պետք է լինի: Նախատեսվում է խաղերից առաջ տարբեր մարզաձևերից անցկացնել միջազգային 44 խոշոր մրցաշար: Այդ կապակցությամբ կազմակերպիչներն արդեն սկսել են համագործակցել միջաջզգային ֆեդերացիաների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում