ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին բացել պետական աջակցության հաշիվ
ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել է պայմանագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ըստ որի` 2014թ. հոկտեմբերից ֆիզիկական անձանց առաջարկում է բացել հատուկ բանկային հաշիվ: Պետական աջակցության հաշիվը բացվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի (դրամագլխի) ստացման նպատակով: Այս մասին հայտնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պետական աջակցության հաշիվը բացվում է նորածնի անունով ծնողի/հոգաբարձուի/որդեգրողի կողմից ՀՀ դրամով տարեկան 11% տոկոսադրույքով:
Հաշվի վրա կուտակված գումարը երեխան կարող է տնօրինել 18 տարեկանը լրանալուց հետո: Իսկ մինչ երեխայի չափահասության տարիքը ծնողը/հոգաբարձուն/որդեգրողը կարող է տնoրինել հաշիվը հետևյալ կերպ.
• կատարել պետական աջակցության հաշվի ցանկացած չափի համալրումներ ցանկացած պարբերականությամբ` ավելացնելով դրամագլուխը մինչև երեխայի չափահաս դառնալը ոչ միայն ավելացված մայր գումարի հաշվին այլ նաև կուտակված տոկոսագումարների,
• կատարել անկանխիկ փոխանցումներ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, ուսման վարձավճարի մարման, ապահովագրական վճարների նպատակով,
• ստանալ քաղվածք հաշվից ցանկացած ժամանակ: Հաշվի բացումից 1 տարի հետո գումարի ամբողջական օգտագործման նպատակով հաշվի փակման դեպքում նշված 3 ուղղություններով փոխանցում կատարելիս բանկը կպահպանի/կփոխանցի նաև հաշվի վրա կուտակված տոկոսագումարները (տարեկան 11%):
Պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի պաշտոնական կայք` www.vtb.am` «Հաշիվներ և վճարումներ» բաժին: