Զինյալ ահաբեկիչները Հալեպի հայկական թաղամասում նապալմով պատրաստված տակառներ են պայթեցրել
Զինյալ ահաբեկչական խմբավորումները նախօրեին Հալեպի Նոր գյուղ թաղամասը ռմբակոծել են նապալմով պատրաստված տակառներով, ինչի հետևանքով հրկիզվել է 7 բնակարան, գրանցվել են մեծ վնասներ: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:
Անօթևան բնակիչներին օգնության են հասել Նոր գյուղի տղաները, որոնց ջանքերով հաջողվել է մարել հրդեհն ու ժողովրդին անվնաս տեղափոխել:
Աղբյուրը նշում է, որ նապալմը դյուրավառ հեղուկ է, և ՄԱԿ-ը 1980թ.-ից դրա գործածությունը քաղաքացիների դեմ համարում է պատերազմական ոճիր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Նոր Գյուղում զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի տակառ էին արձակել, որի հետևանքով մահացել էր մի արաբ երիտասարդ և վիրավորվել էին հայեր՝ Շ. Շահինեան և Ա.Սոլաքեան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները