Էբոլա վարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով արգելվել է կապիկների ներկրումը Հայաստան
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը աֆրիկյան երկրներում տարածված Էբոլա հեմորագիկ տենդի ներթափանցումը և տարածումը կանխարգելելու նպատակով` արգելել է այդ երկրներից կենդանիների ներկրումը Հայաստան: Հիշեցնենք, որ արգելանքը դրվել է այս տարվա օգոստոսին` ՍԱՊԾ-ի պետի հրամանով:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը հայտնեց, որ արգելվել է Գվիենայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեից, Նիգերիայի հանրապետություններից Հայաստան՝ պրիմատների, անտառային այծքաղների, չղջիկների և մացառախոզերի ներմուծումը:
Ա.Սուքիասյանը նշեց, որ այս տարի վերոնշյալ կենդանիներից Հայաստան չեն ներկրվել, իսկ 2012 թ-ին ներկրվել է 36, 2013թ-ին` 28 կապիկ:
Էբոլա հեմորագիկ տենդը մահացու հիվանդություն է. այն կարող է վարակված մարդու արյան կամ արտադրությունների, ինչպես նաև ախտահարված իրերի հետ անմիջական շփման արդյունքում տարածվել: Հիվանության դեմ բուժման եղանակներ կամ պատվաստանյութեր գոյություն չունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա