14:45 03/10/2014

Հոբելյանական «ԴիջիԹեք էքսպո»-ին արված նվերը

«ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսում տարեցտարի արձանագրվում է ոչ միայն քանակական փոփոխություններ, այլ նաև որակական: Ամեն տարի մասնակցող ընկերությունները նորույթներ են բերում, ամեն տարի զարմացնում են բոլորիս»,- ցուցահանդեսի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «ԴիջիԹեք էքսպո»-ի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ այսօր տրվեց 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք էքսպո-2014» տոխնոլոգիական ցուցահանդեսի մեկնարկը: Երեք օր շարունակ շուրջ 130 ընկերություն ներկայացնելու է իր արտադրանքը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ-ի տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների տնօրեններ, միջազգային ու պետական կառույցների ղեկավարներ:

Կ. Վարդանյանը տեղեկացրեց, որ հոբելյանական ԴիջիԹեք-ի շրջանակում անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնցից են «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են, համակարգչային և բջջային խաղերի հեքեթոնը, որի ընթացում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղ են ստեղծելու: Ցուցահանդեսի շրջանակում գործում է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ և բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացում են թափուր աշխատատեղերը, տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար անցկացվում է ԴիջիԼայֆ սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ ամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպել Հայաստանի ՏՏ լիդերներին:

«Այս տարիների ընթացքում, կարծում եմ, ԴիջիԹեքը դարձել է բարձր տեխնոլոգիական Հայաստան ստեղծելու մեր ամենակարևոր գործիքներից մեկը»,- ասաց Կ. Վարդանյանը:

Որակական փոփոխության մասին խոսելիս, նա նշեց, եթե տարիներ առաջ ներկայացված էին ընկերություններ, որոնք համակարգչային տեխնիկա էին վաճառում, ապա այսօր նման որևէ ընկերություն չկա, ավելի շատ համակարգչային լուծումներ առաջարկող ընկերություններ են:

Կ. Վարդանյանը տեղեկացրեց, որ հոբելյանական ԴիջիԹեքին շատ լավ նվեր է մատուցվել. «Չորս օր առաջ Մեխիկոյում տեղի էր ունենում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որտեղ որոշում է ընդունվել, որ 2019 թվականին համաշխարհային կոնգրեսն անցկացվելու է Երևանում: Սա մեծ հաջողություն է մեր երկրի համար: Նման մեծության միջոցառումներ մեզ մոտ քիչ են լինում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}